«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ Անի Բաբայանը ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում մասնակցել է «Ամերիկայի հերնիոլոգիայի ասոցիացիայի ամենամյա հանդիպում 2022» միջոցառմանը:
Բժիշկն իր ելույթում ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմին համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի կատարած աշխատանքը՝ կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ս. Ստեփանյանի գլխավորությամբ:
Այնուհետև, Անի Բաբայանը Լոս Անջելեսի մի շարք հիվանդանոցներում ծանոթացել է ճողվածքաբանության ոլորտի վերջին նորություններին, ինչպես նաև մասնակցել Ամերիկայի հերնիոլոգիայի ասոցիացիայի նախագահ Նովիցկիի կողմից անցկացված վարպետության դասին:
.png)